Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին դատախազություն են կանչել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննության համար: Հայտնել են գլխավոր դատախազությունից ճեպազրույցի ժամանակ: Փոխանցում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ եթե Սահակաշվիլին հարցաքննության չներկայանա, ապա դատախազությունը կգործի օրենքին համապատասխան՝ նրա նկատմամբ հետախուզություն կհայտարարվի: Սահակաշվիլին այժմ Վրաստանում չէ, ծանուցագիրը հանձնել են նրա մորը:
Ժվանիան մահացել է 2005թ. փետրվարի 3-ին: Պաշտոնական վարկածով մահվան պատճառը գազային թունավորումն է:
Մարտի 21-ին Ժվանիայի գործով հարցաքննվել է ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, որը պաշտոնի չարաշահման և պետական միջոցների յուրացման համար դատապարտված է 5 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ