Գերմանական «Բիլդը» գրում է, որ «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Միխայել Շումախերը արհեստական կոմայի մեջ գտնվելու 83 օրվա ընթացքում կորցրել է անձնական քաշի 25%-ը: Այժմ նա կշռում է 55 կիլոգրամ: «Սկզբունքորեն, կոմայում գտնվելու ժամանակ հիվանդի քաշի նվազումը նորմալ երեւույթ է: Սակայն սովորական քաշ ունեցած մարդու համար 20 կգ-ն շատ է: Դա կարող է վկայել այն մասին, որ նրա մկանային հյուսվածքը անշարժության պատճառով նահանջում է», – մեկնաբանել է Կարլսբերգի կլինիկայի բժիշկ Կուրտ Դիմը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` forumdaily-ի