Լրահոս
Օրվա լրահոսը

«100 դրամ ուղեվարձով աշխատելն արդեն անհնար է». Ուղեւորափոխադրողներ (Տեսանյութ)

Մարտ 22,2014 15:59

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը եւ մի քանի ուղեւորափոխադրող ընկերությունների նախագահներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ կրկին դիմել են կառավարությանը՝  տրանսպորտի 100 դրամ ուղեվարձը բարձրացնելու պահանջով:

Միության նախագահի խոսքերով՝ 100 դրամ ուղեվարձի պատճառով կան ընկերություններ, որոնք լուծարվել են, մի քանիսն էլ սնանկության գործընթացի մեջ են. «Բոլոր ընկերությունները մեծ վնասներ են կրում, քանի որ 100 դրամով ուղեւորափոխադրում իրականացնելը անհնար է»:

Հրանտ Եղիազարյանը հայտնեց, որ նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին. «Կարծես թե մեզ լսեցին եւ ապրիլի 4-ին գումարվելու է նիստ: Կարծում ենք, որ նիստի ժամանակ մեզ կասեն, թե ինչ գումար պետք է վճարեն քաղաքացիները՝ երթուղային տաքսի նստելիս»:

Միության նախագահը առաջարկում է, որպեսզի ուղեւորները 150 դրամ վճարեն, իսկ փոխադրողները դրանից ստանան 50 դրամ դոտացիա :

Նա պնդում է, որ ուղեվարձի բարձրացման  համար դեռեւս 2008 թվականին էին  դիմել կառավարությանը եւ առաջարկել, որ այն դառնա 150 դրամ. «Մենք արդեն 6 տարի է սպասում ենք, եւ այն դեռ չի թանկացել: Մարդիկ ներդրումներ են կատարել, մեծ միջոցներ է պահանջվել մեքենաներ ձեռք բերելու համար: Սակայն քայքայման եզրին են»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Փոխադրող ընկերությունների նախագահների պնդմամբ ՝ ամբողջ ձմեռ իրենք, վնասներ կրելով, աշխատել են: Սակայն արդեն այնպիսի վտանգի տակ են, որ երթուղիները գնալով  չեն սպասարկում. « 23 երթուղի արդեն չեն սպասարկվում ընդհանրապես, եւ վերջերս այդ շարքին եւս 7 երթուղի է ավելացել : Ընկերությունները իրենց երթուղիների մի մասից հրաժարվել են, քանի որ չեն կարողանում այդքան մեքենա դուրս բերել»:

Ուղեւորափոխադրող ընկերություններից մեկի նախագահ Լյուդվիգ Պողոսյանը հանդիպման ժամանակ արտահայտեց իր վրդովմունքը՝ ասելով որ իր ողջ ունեցվածքը գրավադրել է, որպեսզի տրանսպորտի միջոցներ ներմուծի եւ աշխատացնի իր երթուղին: Վառելիքի գումարը նույնպես չի բավականացնում:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31