Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով լուրջ հարվածի տակ են հայտնվել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները». Մանուկ Սուքիասյան

Մարտ 22,2014 15:27

«Երբ որ 2013 թվականի սեպտեմբեր ամսին, մարդկանց բառացիորեն զգուշացնում ես, որ երեք ամսից ուժի մեջ է մտնելու մի օրենք, որը պատուհաս է դառնալու այս երկրի բնակչության գլխին ո՛չ խորհրդարանական ուժերը, ո՛չ կառավարությունը, ո՛չ պառլամետը արձագանք չեն տալիս մինչեւ այն պահը, երբ ի հայտ է գալիս մի ինքնաբուխ հասարակական շարժում եւ թե՛ ոչ իշխանական 4 ուժերին է հարկադրում իրենց անելիքների օրակարգը փոխել, թե՛ կառավարությանն է հարկադրում»,-այսօր՝ մարտի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը:

Անդրադառնալով ղրիմյան դեպքերին Հայաստանի դիրքորոշմանը՝ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ խնդիրը դիրքորոշման արտահայտության եւ ձեւաչափի մեջ է, որովհետեւ նա անհաջող եւ փնթի մոտեցում է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի   ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած այն հայտարարությունը, թե Ղրիմի ժողովրդի ազատ կամարտահայտման դրսեւորումն է, իսկ հետո Արտաքին գործերի  նախարարությունում կատարված մեկ այլ հայտարարություն, թե «ուկրաինացիները մեր եղբայրներն են» .

«Իրականում Հայաստանը փորձեց Պապից ավելի կաթոլիկ լինել. Բելառուսն ու Ղազախստանը, որ շատ ավելի մերձավոր դաշնակիցներ են Ռուսաստանին, որոշակի կերպով հապաղում են կամ ավելի կշռադատված մոտեցում են ուզում ցուցաբերել, բայց Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով հիմա լուրջ հարվածի տակ են հայտնվել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները: Դա խոսում է շատ անհաջող, շատ փնթի մոտեցումների մասին»:

Մանուկ Սուքիասյանը կարծում է, որ Ղրիմի հանրաքվեն, ռազմական գործոնի առկայությունը գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների դրսեւորումներ են, որոնք Հայաստանը չպետք է ողջունի եւ չպետք է նաեւ դատապարտի.

«Այդտեղ մենք առանձնապես անելիք չունենք: Ղրիմի օրինակը թո՛ղ որեւիցե մեկը էյֆորիայով չկապի Ղարաբաղի հետ: Ակնհայտ է, որ ցանկացած նմանօրինակ իրավիճակներում, երբ որ կա ինչ-որ տարածքային հատվածի ինքնորոշման խնդիր միեւնույն է լուծումները լինում են բացառապես քաղաքական: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն բացառապես քաղաքական հանգուցալուծում էր, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եթե օրերից մի օր ստանա լուծում, կրկին լինելու է բացառապես քաղաքական լուծում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31