Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գործազրկությունը մեր երկրում կարող է կրկնապատկվել». Գագիկ Մակարյան

Մարտ 22,2014 15:07

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարված իրավիճակին  եւ Հայաստանի վրա դրա հնարավոր հետեւանքներին, պրն Մակարյանն ասաց, որ Հայաստանը կորցրել է այնպիսի գործընկերոջ, ինչպիսին Ուկրաինան է. «Ռուսաստանը եւ Ուկրաինան մեզ համար արտաքին առեւտրի լավագույն գործընկերներ են: Ուկրաինայի հետ արտաքին առեւտուրը կազմում է մոտ 230 մլն դոլար , իսկ Ռուսաստանի հետ ՝ մոտ 1,3 մլրդ դոլար: Ուկրաինայից Հայաստանը ներմուծում է մոտ 215 միլիոնի ապրանք, այդ թվում ե՛ւ սննդամթերք, ե՛ւ մետաղներ , որոնք անհարժեշտ են շինարարության համար: Սակայն վերջին դեպքերից հետո մենք կորցրեցինք Ուկրաինային՝ որպես գործընկեր եւ հիմա, մետաղներ ներմուծելու համար, ստիպված ենք դիմել Ռուսաստանին եւ այն գնել ավելի բարձր գներով»:

Ըստ պրն Մակարյանի՝  եթե Ռուսաստանում տնտեսական դրությունը վատանա, հայերի զգալի մասը կկորցնի իր աշխատանքը: Ռուսաստանը, առաջին հերթին, կսկսի ապահովել աշխատանքով իր քաղաքացիներին. «Ճգնաժամերը, բնականաբար, վնասում են շինարարություններին , հայերի մեծ մասն էլ աշխատում է հենց այդ ոլորտներում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այդ մարդկանց վերադարձից հետո տրանսֆերտների քանակը զգալի կնվազի եւ մեր ժողովրդի այսօրվա 32 տոկոս աղքատության մեջ գործազրկությունը կկրկնապատկվի եւ կգերազանցի 30 տոկոսը» :

Հանդիպման ժամանակ Գագիկ Մակարյանը անդրադարձավ նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդրին եւ հիմնականում ներկայացրեց դրա բացասական կողմերը գործատուների համար. «Գործատուների մոտ խնդիրն այն է, որ կուտակային վճարների չկատարելը օրենքի 76-րդ հոդվածով մի այնպիսի խստությամբ է պատժվում, որը համարժեք է հարկել չվճարելուն»:

Պրն Մակարյանի խոսքերով՝  հարկատուն հարկեր պարտավոր է վճարել ձեռնարկատիրական գործունեության դեպքում, սակայն կուտակային կենսաթոշակի դեպքում գործատուի պարտանությունները ուրիշ են. « Գործատուն իր աշխատողի նկատմամբ ունի մի քանի պարտականություններ. ընդամենը պետք են աշխատատեղեր՝ մեր երկրի դեպքում ձեւակերպված, եւ գործատուն պետք է վճարի աշխատավարձը:  Ինչո՞ւ պետք է գործատուն  լրացուցիչ ֆունկցիա կատարի, քաղաքացու գումարը պահի եւ վճարի համապատասխան ֆոնդերին: Կառավարությունը լուրջ պրոբլեմ է առաջացրել»:

Գագիկ Մակարյանը հանդես է գալիս գործատուի վրայից այդ պարտականությունը հանելու առաջարկով, եւ պնդում է, որ  նման դեպքերում կառավարությունը պետք է բանակցի հենց քաղաքացիների հետ, հետո, թե ինչպես քաղաքացիները կվճարեն այդ գումարները՝ կառավարության գործն է. «Սակայն, քանի որ կառավարությունը գիտի, որ չի ստանա այդ գումարները քաղաքացիներից, ապա բեռը գցել է գործատուի վրա:  Թող գործատուներին մոտիվացնեն, մոտ երեք ամիս ներդրումների մեջ օգտագործեն կենսաթոշակի համար նախատեսված գումարները եւ երեք ամիս հետո նոր վճարեն: Այսինքն՝ ծառայություն ծառայության դիմաց»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31