Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն այսօր պարտք ունի վերադարձնելու Վիշվանաթան Անանդին

Մարտ 22,2014 12:29

Խանտի-Մանսիյսկում այսօրվանից սկսվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի երկրորդ շրջանը:

Ութերորդ տուրում կենտրոնականն, անշուշտ, ռեյտինգ ֆավորիտ Լեւոն Արոնյանի եւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի պարտիան է լինելու, որում սպիտակներով խաղում է հայ շախմատիստը: Հաղթանակը անչափ կարեւոր է ոչ միայն այն պատճառով, որ Արոնյանն ու Անանդը ութ շախմատիստների մրցակցությունում յոթ տուրից հետո 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, այլեւ նրանով, որ Լեւոնը պարտք ունի վերադարձնելու Վիշվանաթանին, քանի որ Արոնյանը հենց մեկնարկային տուրում  սեւերով պարտվել է նրան, որը միակն է Խանտի-Մանսիյսկում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ article.wn.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31