Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ժամվա ընթացքում փոխել էին դռանս փականը, եւ ես մնացի դրսում

Մարտ 22,2014 14:25

Բնակարանս ապօրինի բռնագրավեցին

2004 թվականից ի վեր պայքարում եմ իմ ժառանգական իրավունքների ճանաչման համար, քանի որ հանդիսանալով միակ տիրապետող ժառանգը Երեւանի Նժդեհի 7, թիվ 17 բնակարանի, որի միակ սեփականատերը Նելլի Հաբեթյանն էր, այսօր զրկված եմ իմ իրավունքներից:

Մեկ տարեկանում կորցրել եմ հարազատ մորս:

Ն.Հաբեթյանը, որը իմ մորաքրոջ դուստրն է, ինձ վերցրել, խնամել, դաստիարակել, մեծացրել է: Ուսանել եմ Երեւանի պետական համալսարանում, բարձրագույն կրթություն եմ ստացել: Թեպետ առանց որդեգրման փաստաթղթերի, նրա հետ համատեղ ապրել եմ միեւնույն մեկ բնակարանում՝ Նժդեհի 7, թիվ 17 բնակարանում, մինչեւ Նելլիի մահը՝ 2003թ. հունիսը եւ դրանից հետո էլ, մինչեւ այն օրը, երբ մեր բնակարանը ապօրինի բռնագրավեցին՝ 2004թ. սեպտեմբերի 7-ը, նրանում գտնվող գույքի հետ միասին:
Քանի որ Ն.Հաբեթյանը եւ իր մայրը գտնվում էին իմ խնամքի ներքո, ես էլ աշխատանք չունեի, ստիպված մորս բնակարանը տվել եմ վարձով, որպեսզի խնամեմ Նելլիին եւ իր մայրիկին, որը իմ մորաքույրն է:
Բնակարանն ապօրինի բռնագրավեցին: Խնդիրն այն է, որ Ն. Հաբեթյանի մահից հետո հայտնվում է Էդվարդ եւ Ռուբեն Գեւորգյանների անունից հանդես եկող Կարապետ Գեւորգյանը: Կ. Գեւորգյանի նախաձեռնությամբ, իմ տանից դուրս գալուց հետո, մի քանի ժամվա ընթացքում փոխել էին դռան փականը, եւ ես վերադառնալով՝ մնացել էի դրսում: Այդ ամբողջ ժամանակաընթացքում դիմել եմ ամենատարբեր կառույցներին՝ օրինականությունը վեր հանելու խնդրով: Բայց քաշքշուկների մեջ եմ ընկել: Կամ գրավոր պատասխան չեն տալիս, կամ բանավոր ասում են՝ դուք ճիշտ եք, ձեր իրավունքը պետք է ճանաչվեր:

Ժառանգության իրավունքի վկայագիրն առաջինն ինձ է հատկացրել Կենտրոնի նոտարը: Ինձնից հետո միայն անօրինական ճանապարհով այն ստացել է հակառակ կողմը:

Հարկ եղած դեպքում կարող եմ մեկ առ մեկ ներկայացնել տարբեր կառույցներից ստացված պատասխանները: Մեջբերում կատարեմ: «Պարզվել է, որ Ա. Մարգարյանի մոր մորաքրոջ որդիներ Էդվարդ եւ Կարապետ Գեւորգյանները…»,- եզրակացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը իր գրության մեջ:
Հետեւաբար, եզրակացնում ենք. եթե մոր մորաքրոջ որդիները կարող են հանդես գալ որպես ժառանգորդ, մի՞թե մեկ տարեկանից որդեգրված երեխան իրավունք չունի հանդես գալ որպես ժառանգորդ:

Բոլոր ատյանների տված բանավոր պատասխաններն էլ նույն միտքն են հայտնում-արտահայտում. որ ես ավելի շատ իրավունքներ ունեմ, քան մոր մորաքրոջ որդիները, իսկ գրավոր խուսափում են ճիշտն ասելուց:

Հիմա ի՞նչ է ստացվում՝ ես փող չունեմ, իմ իրավունքները պետք է ոտնահարվե՞ն:

ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31