Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստի հորդորը` «հայկական օֆշորային կապիտալի խոշոր եղջերավորներին»

Մարտ 22,2014 14:44

«Քաղաքական դաշտի որոշ քաղաքական «հավեր» կամ չեն տեսնում, կամ չտեսնելու են տալիս զուգահեռականները Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ եւ չեզոքություն են կրկչում: Բայց իրականում ռուսկիյ յաստրեբ, ս վիսատի, տայնո, պրիստալնո ի պրիցելնո սմոտրիտ նա գյուլիստանսկիյ դոգովոր»,- «Առավոտի« հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան քաղաքական դաշտում դոմինանտ այն տեսակետին, որ Արցախի խնդրի եւ Ղրիմի զարգացումների միջեւ աղերսներ չկան` ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Արցախի հայկական հանրապետության հանրաքվեն` ինքնորոշման իրավունքով ՌԴ-ի ներքին քաղաքական սուբյեկտ դառնալու համար, մարքսիստը պատմականորեն անխուսափելի է համարում. «Եվ ոչ ոք հիմարիկ ուղեղիկ չցուցաբերի, թե ռուսական արջը թույլ կտա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ճնճղուկ Հայաստանն այսօրվա Արցախի Հանրապետության տարածքները ղումարբազության առարկա դարձնի` հանուն իրենց օֆշորային գոտու կապիտալի անձեռնմխելիության»:

Դավիթ Հակոբյանը «հայկական օֆշորային կապիտալի խոշոր եղջերավորներին» հորդորում է շուտափույթ կերպով դեօֆշորիզացնել իրենց կապիտալը եւ ուղարկել Հայաստան կամ ՌԴ. «Այլապես արյուն եւ արտասուք կթափեք ամերիկյան պատժամիջոցների գիլյոտինի տակ»:

Ն. Գ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Մարքսը գլուխ ա եղել, իսկ եղջերավորներին վերջում դանակի տակ են քաշում՝ լավ թռփոշանալուց հետո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31