1988-ին, հիշում եմ՝ սարսափելի զգայուն էինք դարձել դրսից լսվող յուրաքանչյուր կարծիքի, հայտարարության, վերաբերմունքի նկատմամբ: Մարդիկ օրեր շարունակ հետեւում էին օտարերկրյա եւ հատկապես ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին, ու ցանկացած դրական արձագանք, յուրաքանչյուր բարի խոսք երախտագիտությամբ, իսկ բացասականները թշնամանքով էինք ընդունում:
Բավական էր մի «գուսման» Ղարաբաղի հարցում մի անզգույշ արտահայտություն թույլ տար, անմիջապես հայտնվում էր մեր սեւ ցուցակում, բանադրանքի ենթարկվում: Այնպես էին սրվել մեր զգացողությունները, այնքան նրբազգաց էինք դարձել, որ անգամ հավասարակշռված ու օբյեկտիվ գնահատականներն էինք ծանր տանում՝ մեզ հարկավոր էր բարեկամի, ըմբռնողի, սրտացավ խոսք: Հիմա նույն վիճակում է հայտնվել Ուկրաինան: Ինչո՞ւ են Կիեւում այդքան ծանր տարել Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ, եւ նրա մի քանի անզգույշ նախադասությունը պատճառ է դարձել, որ Ուկրաինան նոտա հղի մեր ԱԳՆ-ին: Հետո նաեւ ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվի ՀՀ պետական մրցանակից:
Հրապարակումն ամբողջությամբ արող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Իսկ ՀՀ նախագահը իրավունք ունի՞ անզգույշ արտահայտություններ հնչեցնի՝ թեկուզ ընդամենը մի քանի հատ: Ստեղծված այս իրավիճակում համարժեք պատասխան են տվել, իսկ մեր ԱԳՆ-ի դիվանագիտական աստիճանը այնքան է, որքան համացանցային Ճ կարգի բլոգերինը: