Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Ղարաբաղը ընդամենը կարող է մտնել Հայաստանի մեջ». (Տեսանյութ)

Մարտ 22,2014 00:37
Ashot agababyan

Երեկ Արցախյան պատերազմի հերոս, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ «Առաջին լրատվական»-ին ասել էր,  որ Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանը պետք է միանան ՌԴ-ին , քանի որ ռուսական տարածք է, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ ավելի լավ է Ռուսաստանը միանա Հայաստանին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նման հայտարարությունների վերաբերյալ:

Պատգամավորն ասաց. «Ղարաբաղը ընդամենը կարող է մտնել Հայաստանի մեջ: Իսկ Հայաստանը իրավունք չունի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու, որովհետեւ բոլոր ՍՍՀՄ հանրապետությունները, երբ որ առանձնացան, առանձնացան շատ շահավետ ձեւով, իսկ մենք՝ պատերազմով: Դրա համար չեմ կարծում, որ որեւիցե հայ կողմ կլինի Ռուսաստանի մեջ մտնելուն»:

Նկատեցինք, որ մինչ այժմ Ռուսաստանը ինչ ուզել է, Հայաստանը արել է, ընդհուպ մինչեւ Մաքսային միություն ենք շտապով մտնում, գուցե մի օր էլ ասի՝ պետք է մտնեք ՌԴ կազմի մեջ, էլի՞ պիտի համաձայնվենք: Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Թող ասի, մենք էլ կասենք՝ չենք մտնում… Իսկ Մաքսային միությունը դրա հետ կապ չունի, Մաքսային միությունը ընդամենը պետությունների փոխհարաբերություն է, շահավետ փոխհարաբերություն է»: Մեր հաջորդ հարցին՝ որքանո՞վ է ճիշտ հիմա, երբ ողջ աշխարհը Ռուսաստանին դեմ է դուրս եկել, սանկցիաներ է կիրառում, մենք մտնենք այդ միության մեջ, Ա. Աղաբաբյանը պատասխանեց. «Դա նրա հետ ընդհանրապես կապ չունի, բայց Ռուսաստանը մեր դարավոր ընկերն է եղել, բարեկամն է եղել, եւ Ռուսաստանի քայլերը համապատասխանում են միջազգային օրենսդրությանը, մարդիկ ինքնորոշվեցին, իրենց ցանկությունն էր… բայց մենք ինչի՞ պիտի դեմ լինենք, մենք էլ շատ կուզենանք, որ Ղարաբաղը միացվի Հայաստանին»:

Շարունակելով Մաքսային միության թեման՝ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե նրա կարծիքով ինչո՞ւ ենք, այնուամենայնիվ, շտապում մտնել այդ միության մեջ, հաշվի առնելով, որ դա սոցիալապես եւ տնտեսապես շահավետ չէ՝ բազմաթիվ ապրանքներ թանկանալու են: «Չեն թանկանա էն ապրանքները կամ նյութերը, որոնք ժողովրդի վրա կազդեն, դա կարող է ազդել ընդամենը հարուստների եւ միջին զամբյուղ ունեցողների վրա, որովհետեւ եվրոպական մեքենաներն են թանկանալու, Ռուսաստանը մեքենա է արտադրում, որը մեզ համար էժան կլինի, իսկ եվրոպականը՝ թանկ…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Норайр says:

    Армения независимая страна. Любой человек, не смотря за заслуги, посягающий на независимость Армении, должен ответить перед законом, как изменник родины. Госп. Агабаян лукавит. Армении ТС не выгоден. Он это знает. И вопрос не в таможенных отношениях. Готовится почва для поглощения Армении. Власти Армении готовят свою могилу. Они играют в игру, в которой проиграют в любом раскладе. Главное, чтобы Армения спаслась. От своих властей, врагов и “друзей”.

  2. Maxim says:

    Սրանից՝ ի՞նչ կարծիք։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31