Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը. 1in.am

Մարտ 21,2014 23:20

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց…

Ի՞նչ գիտեր Տիգրան Նազարյանը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, ինչո՞ւ էր վախենում Հայաստան վերադառնալ, ինչո՞ւ էր կարծում, որ իրեն աքսորել են Հայաստանից:

«Առաջին լրատվականը» զրուցել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ, որը 99-ի հոկտեմբերի 27-ից հետո «Օրրան» թերթում «Մեծ գործ. մանրուքներ» խորագրով վերլուծական էր տպագրում տեղի ունեցածի կապակցությամբ:

-Պարոն Սաֆարյան, քանի որ վկաները գնալով պակասում են, կարո՞ղ ենք ասել, որ մենք այդպես էլ չենք ունենալու Հոկտեմբերի 27-ի վերջնական բացահայտում:

-Բացահայտման առումով հույսս ամենևին չեմ կորցրել: Վստահ եմ, որ մի գեղեցիկ օր ոչ միայն ԱԱԾ-ի արխիվների գաղտնազերծման, այլ նաև շատ ավելի այլ իրավիճակում մենք կունենանք նորանոր վկայություններ: Տիգրան Նազարյանի հետ կատարվածը ցույց է տալիս, որ այդ շրջանակը, որը այս կամ այն կերպ որևէ բան գիտի Հոկտեմբերի 27-ի մասին, ուղղակի վախենում է հայտնել: Ես չեմ բացառում, որ այդպիսի մարդիկ այսօր ուղղակի վախենում են խոսել: Իհարկե, կյանքը ցույց է տալիս, որ նրանց լռությունը ոչ թե նրանց անվտանգության գրավականն է, այլ ճիշտ հակառակը՝ նրանց վտանգվածության պատճառն է:

-Փաստացի, Տիգրան Նազարյանը ներկա է եղել Ռոբերտ Քոչարյան – Նաիրի Հունանյան հանդիպմանը: Հնարավո՞ր է՝ հենց այդ մանրամասնությունները ձեռնտու չէին ոմանց:

-Խոսքն էլ հենց դրա մասին է: Ժամանակին շատ բուռն քննարկման առարկա էր, թե ինչու չի ձայնագրվել Ռոբերտ Քոչարյան – Նաիրի Հունանյան հեռախոսազրույցը: Եվ հենց ասուլիսի ընթացքում Տիգրան Նազարյանը՝ որպես ԱԱԾ-ի աշխատանքներին քաջատեղյակ անձնավորություն, ակնարկում է, որ եթե բարձրախոսները միացրած են եղել, ապա դա նշանակում է, որ ԱԱԾ-ն կարող է և ձայնագրել այդ խոսակցությունը: Սա նշանակում է, որ նա առնվազն ցույց է տալիս, թե որտեղ կարող է լինել այդ ձայնագրությունը: Այս առումով չափազանց կարևոր է այն երկար զրույցը, որը Ռոբերտ Քոչարյանն էր ունեցել Նաիրի Հունանյանի հետ՝ քառասուն րոպեից ավելի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31