Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս ուղղել իր հիշողության մեջ այդ վակուումը

Մարտ 21,2014 23:09

Մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե  1999-ից հետո առաջին անգամ է, որ խորհրդարանում լուրջ քաղաքական քննարկումներ ու բանավեճեր են լինում, առաջին անգամ ընդդիմությունը հիմնավոր ու փաստարկված է քննադատում:

Մարտի 21-ին Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ գնահատականի հետ՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն չեմ: Կարծում եմ, որ շատ ընտրովի, սելեկտիվ եւ կուսակցականացված մոտեցում է: Հենց «Ժառանգությունն» էր, որը առաջինը մտավ՝ որպես ակտիվ եւ ընդդիմադիր ուժ խորհրդարանում եւ թե՛ Երեւանի փողոցներում, թե՛ քաղաքացիների այս կամ այն հարցը պաշտպանելու նպատակով Ստրասբուրգում եւ այլուր Հայաստանի ժողովրդավարության,ազատությունների, Մարտի 1-ի հարցով ինքը պայքարեց եւ պնդեց: Կարող է նման կուսակցականացված միջավայրում ասել, որ մենք ենք, որ կանք, բայց ես չեմ կարծում, որ դա ամբողջական է: Իհարկե, իրենց մոտ էլ կան գործիչներ, որոնք խելամիտ են, նվիրված են, բայց միգուցե ինքը պարզապես մոռացավ, որ մի ամբողջ շրջան կար, որ այլ խմբակցություն էր ներկայացնում ՀՀ-ի ժողովուրդը, ընդդիմադիր հատվածին եւ որեւէ ուժ ու ջանք չէր խնայում՝ ՀՀ քաղաքացու շահն  ապահովելու թե՛ մեր երկրում, թե՛ արտասահմանում: Մարտի 1-ի պահով բոլորս հիշում ենք, որ հենց «Ժառանգության» պատգամավորները ներկա էին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ առաջին նախագահն իր այդ հայտարարությունն անելիս առաջնորդվել է կուսակցականացված մոտեցմամբ եւ ասաց. «Միգուցե հաջորդ անգամ ինքը կարողանա ուղղել այդ վակուումը հիշողության մեջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31