Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բուդաղյանների գործով քննիչն ընդունել է, որ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգ է խախտվել

Մարտ 21,2014 23:01

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից  իր  բողոքների քննությունը կասեցնելու որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցնելու որոշում էր ընդունել՝ պատճառաբանելով, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելու քննիչի որոշումը բողոքների քննության համար անհաղթահարելի ուժ է:

Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ալումյանը ներկայացրեց իր բողոքի պատճառաբանությունները, մասնավորապես նշեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գործով վարույթի կասեցում, եւ չի նախատեսում գործի քննության կասեցում. «Եթե դատարանը գտնում է, որ անհնարին է առանց քրեական գործի նյութերի  բողոքի քննություն, ապա ոչ թե բողոքի քննությունը պետք է  կասեցներ, այլ քննիչից պահանջեր քրեական գործի նյութերը»:

Քննիչ Ալեքսան Ղազարյանը համաձայնեց, որ տեղի է ունեցել ոչ թե քրեական գործի վարույթի, այլ բողոքի քննության կասեցում, ու քննիչն էլ համաձայնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ նախատեսված չէ: Պարոն Ղազարյանը, սակայն, շարունակեց պնդել, որ գործի ամբողջ նյութերը դատարանին տրամադրելու նպատակահարմարություն չի տեսնում եւ որ ինքը չպետք է գործի նյութերը ներկայացնի, ինչը կրկին առարկեց պարոն Ալումյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը նույնպես համակարծիք էր, որ առանց ամբողջական նյութերի բողոքի օբյեկտիվ քննություն չի կարող լինել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի յոթին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31