Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրի 450 ամյակը նշվեց գիտելիքների մրցույթով. (Ֆոտոշարք)

Մարտ 21,2014 20:30

«Իմ Շեքսպիրը» մրցույթը կազմակերպել ենք դրամատուրգի 450 ամյակին ընդառաջ, չնայած այն լրանալու է 1 ամիս հետո, մի փոքր շտապել ենք: Միջոցառումն ընդգրկում է 7 հանրակրթական դպրոց. 6-ը Երևանից, մեկը՝ մարզից: Միջոցառման ընթացքում մասնակիցները մրցելու են իրար հետ Շեքսպիրին վերաբերող տարբեր փաստերի, տեղեկատվության վերաբերյալ, իսկ երկրորդ մասում ցուցադրելու են Շեքսպիրի պիեսներից մի հատված և փորձելու են ցույց տալ, թե ինչպես կգրեր Շեքսպիրը 21-րդ դարում, այսինքն՝ փորձել են այդ հատվածը 21-րդ դարի տեսանկյունից ներկայացնել»,- ասաց այսօրվա միջոցառման կազմակերպիչ, Բրիտանական խորհրդի հայաստանյան ճյուղի անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար Լիլիթ Բեքարյանը:

PrevPhoto
NextPhoto

Մրցույթին մասնակցեցին ԱՅԲ, Հակոբ Օշականի անվան թիվ 172, Նաիրի Զարյանի անվան թիվ 130, Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցները, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամը, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոցը: Յուրաքանչուր թիմ բաղկացած էր 8 հոգուց:

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի աշակերտուհի Հարությունյան Ստեֆանին, որը սովորում է 9-րդ դասարանում, նշեց, որ սիրում է Շեքսպիրի բոլոր ստեղծագործությունները: «Մեզ ծրագիրը շատ հետաքրքրեց և ցանկացանք անպայման մասնակցել: Շեքսպիր ուսումնասիրել ենք այս ծրագրից առաջ, բայց երբ իմացանք, որ հարկավոր է մասնակցել մրցույթի, մեր հետաքրքրությունն ավելի շատացավ: Սկսեցինք ավելի խորը ուսումնասիրել: Բոլորս տեղեկություններ ենք կարդացել, ուսումնասիրել ենք կենսագրությունը, հետո սկսել ենք ներկայացման փորձերը»,- ասաց մասնակիցը:

Աշակերտներին գնահատեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԵՊՀ դասախոս և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Անի Կոջոյանը և Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Քեթի Լիչը ողջունեց աշակերտների ոգևորությունն ու ասաց. «Ես շատ եմ սիրում Շեքսպիրին: Սակայն, եթե ես մասնակցեի մրցույթին, վերջինը կլինեի»:

Մրցույթում հաղթեց Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը: Հաղթողները ստացան eReader-ներ, իսկ մյուս մասնակիցները ստացան խրախուսական նվերներ: Դպրոցների գրադարաններին Բրիտանական խորհուրդը նվիրեց Շեքսպիլի «Համլետ» պիեսի հայերեն թարգմանությունը:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31