Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին հաղորդում է Интерфакс-Украина պարբերականը՝ հղում կատարելով Ուկրաինայի արտգործնախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին:
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Կիևն ակնկալում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեկսիայի կապակցությամբ:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում