Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Բարսեղյանը պետք է դիմեր ՀՌԱՀ-ին կամ իրավապահ մարմիններին». Գեղամ Մանուկյան

Մարտ 21,2014 19:54

Այսօր՝ մարտի 21-ին, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց 6 հեռուստառադիոընկերությունների հաղորդումների գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման՝ օրենսդրությանը համապատասխան մոնիտորինգի երկրորդ հաշվետվությունը:

Հիշեցնենք՝ այդ 6 հեռուստաընկերություններն էին Հանրային
Հ1 հեռուստաալիքը, Հայաստանի Երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիան», «Շանթը», «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը»: Հետազոտությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբերի 27-31-ը եւ հունվարի 1-2-ը:

Aravot.am-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը նշեց, որ Լեւոն Բարսեղյանը պետք է դիմեր ՀՌԱՀ-ին կամ իրավապահ մարմիններին. «Առաջին օրը չէ, որ ծանոթ է «Երկիր Մեդիային», առաջին անգամ չէ, որ «Երկիր Մեդիայի» եթերում է, ճիշտ կաներ, որ իր զեկույցը հրապարակելուց առաջ, հանդիպեր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, ներկայացներ իր խնդիրները, որպեսզի մեկնաբանություններ էլ ստանար: Հակառակ դեպքում՝ ես առավոտից մինչեւ գիշեր ասուլիսներ կարող եմ կազմակերպել ու սկսել ուղղակի հայտարարություններ անել, մասնավորապես, թե այս կամ այն հասարակական կազմակերպությունը ի՞նչ պատճառով, ի՞նչ գումարով է որեւէ ակցիա իրականացնում»:

Մյուս հեռուստաընկերությունների պարզաբանումը՝ առաջիկա հրապարակումներում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31