Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից պարբերաբար կրակ է բացում գարնան գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող տավուշցիների վրա: Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղի բնակիչների խոսքերով՝ իրենց համագյուղացի Ամասի Քալանթարյանի բախտը բերել է: Նա մարտի 20-ին գյուղի «Ներքին շեն» սահմանամերձ տարածքի խաղողի այգիներում աշխատում էր, ադրբեջանական գնդակներից մեկը խոցել է նրան պատկանող, կողքին գտնվող «Վիլիս» ավտոմեքենայի դուռը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ