Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. «Գիտությամբ զբաղվելը էլիտար զբաղմունք է»

Մարտ 21,2014 19:04

Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցման ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը: Ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Պրն Հարությունյանը ներկայացրեց թվային վիճակագրությունը: Մրցույթին ներկայացվել է 99 հայտ: «Պայմանավորված էր 25 դրամաշնորհ, սակայն Գիտպետկոմի մյուս  ծրագրերից մնացած գումարների հաշվին որոշվեց դրամաշնորհների թիվն ավելացնել: Այսօր հանձնելու ենք 28 դրամաշնորհ»,- ասաց պրն Հարությունյանը:

«Մենք տարեկան ընդունում ենք շուրջ 130 առկա համակարգի ասպիրանտ, շուրջ 150 հեռակա համակարգի ասպիրանտներ: Իրար հետ շուրջ 280 հոգի ընդունվում են ասպիրանտուրա: Այս թվերն առանց հայցորդների է, որոնց ընդունում են բուհերը: Ըստ այս թվերի՝ մենք կարողանում ենք տարվա կտրվածքով 10% լավագույն ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրել: Սա վատ ցուցանիշ չէ»,- ասաց պրն Աշոտյանը:

Շնորհառուներից 20-ը ասպիրանտներ են (11 առկա ուսուցմամբ և 9 հեռակա), 8-ը` հայցորդներ: Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 8-ը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ասպիրանտները և երիտասարդ հայցորդները: 8 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, 5-ը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական թեմաներ` Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական, Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններից:

«28 դրամաշնորհներ հատկացնելիս մենք նաև հաշվի ենք առել, թե որ համակարգում է սովորում այդ ասպիրանտը: 20 բուհական կրթաթոշակներից 7 բուհի ուսանողներ են կարողացել ստանալ այս մրցանակները: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հայաստանում գործում են 22 պետական և միջպետական բուհեր, կարծում եմ թիվը բավարար և գոհացուցիչ չէ: Հատկապես այն բուհերի համար, որտեղից շահող գիտնականներ չունենք»,- ասաց նախարարը: Այնուհետև հավելեց. «Այս թվերը լավագույնս ապացուցում են այն տարածված միֆը, թե գիտությամբ զբաղվում են և կարելի է զբաղվել բացառապես լինելով առկա համակարգի ասպիրանտ: Խաբկանք է, թե ասպիրանտուրա առկա համակարգ չլինելու պարագայում Հայաստանում գիտական համակարգի զարգացումը կխաթարվի, և մենք լավ գիտական պրոդուկտ չենք կարողանա ունենալ»:

ՀՀ ԳԱԱ նախագահ  Ռադիկ Մարտիրոսյանն էլ ասաց. «Սա գնահատական է ձեր այն համեստ աշխատանքին, որ կատարել եք: Երիտասարդների աջակցության ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ՀՀ-ում, շատ են: 10%-ը միայն այս մրցույթով է ստանում: Նույն երիտասարդներին դրամաշնորհներ տրամադրում է ԳԱԱ, թեմատիկ ֆինանսավորումներ, նախագահի կողմից ֆինանսավորում: Եթե մենք գումարենք այդ գումարը, մոտավորապես կես միլիարդ դրամ է ստացվում»:

Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեց դրամաշնորհների մասին: Նա ասաց. «Եթե համեմատենք այն հնարավորությունները, որն ունի մեր երկիրը, այս դրամաշնորհները խիստ զգալի են: Ցավում եմ, որ բուհական ոլորտում ոչ բոլոր համալսարանների ասպիրանտներն ու հայցորդները կարողացել են այդ մրցանակները շահել: Գիտությամբ զբաղվելը էլիտար զբաղմունք է: Ամեն մարդ չէ, որ կարող է գիտությամբ զբաղվել: Դա առանձնաշնորհ է»:

Այնուհետև հանձնեցին վկայագրերը:

SAM_1931

Արարողությունից հետո նախարարը նշեց, որ երիտասարդ գիտնականներն իրեն են դիմել և բողոքել պարտադիր կենսաթոշակային համակարգից: Պրն Աշոտյանն ասաց, որ ինքը դիմել է սոցապ նախարարին, և հաջորդ շաբաթ հանդիպում են ունենալու, որտեղ քննարկելու են, թե գիտնականներն ինչպիսի խնդիրներ են տեսնում և ինչպիսի լուծումներ ունեն:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur says:

    Լիովին Համաձայն եմ Արամ Սիմոնյանի հետ: Ամեն մարդ (հանձինս Ձեզ) չէ, որ կարող է գիտությամբ զբաղվել. Oրինակ դուք գիտնական չէք, ուրեմն մի խոսեք գիտությունից…

  2. Նունե says:

    Տարիներ շարունակ կրտսեր ,,Նժդեհ,, Արամ Սիմոնյանին պարբերական այցելություններ էր տալիս Նժդեհի ամենաարդար ու ամենաանմիջական ժառանգորդ Լիսկան….
    Եվ դա բոլորի աչքի առաջ էր…

  3. Անահիտ says:

    ☆☆☆☆☆☆☆☆☆☆☆☆☆☆

  4. Ալինա says:

    ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք թալանվել է գիտական գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրականությունը (աղմկահարույց դատավարւթյունն արդեն ավարտվել է), վերջին երեք տարիներին յուրացվել է մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարները, որի քննություը ընթացքի մեջ է: Եվ այդ անձը շարունակելով մնալ փափաւկ աթոռին բազմած` նույնիսկ ,,էլիտր,, դատողություններ է անում ու աստվածային շնորհներից խոսում…
    Լիսկայի միջնորդած ռեկտորը դեռ շատ անակնկալներ կմատուցի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31