Ռուսաստանը պարտքի տակ չի մնա և կոշտ կարձագանքի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակն ընդլայնմանը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ վարչակազմի մարտի 20-ի հայտարարությունը, այն մասին, որ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար իբրև «պատիժ» ռուս պաշտոնատար անձանց, պատգամավորների և գործարարների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը ընդլայնում են, հիասթափություն և ափսոսանք է առաջացնում», – ասել է Լուկաշևիչը՝ վստահեցնելով, որ իրենք կոշտ պատասխան կտան, ինչպես, իր խոսքերով, արել են նախկին պատժամիջոցների դեպքում:
«Վաշինգտոնում չպետք է պատրանքների մեջ չընկնեն. ամերիկյան «շահերի» տեսանկյունից պատժամիջոցների արդյունավետությունը զրոյական է: Իսկ ահա ռուս-ամերիկյան հարաբերություններին այդ անպատասխանատու գործողությունները անպայմանորեն կազդեն», – եզրափակել է դիվանագետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ