Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինան երկար ժամանակ մնալու է ոչ բարվոք տնտեսական եւ սոցիալական իրադրության մեջ». Գագիկ Հարությունյան

Մարտ 21,2014 18:20

«Հասկանալի է, որ դա հեղաշրջում է եւ ոչ թե անգամ հեղափոխություն, քանի որ լայն զանգվածները չէին մասնակցում՝ շատ կենտրոնացած Մայդան էր»,- այսօր՝ մարտի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա կարծում է, որ Ուկրաինան երկար ժամանակ մնալու է ոչ բարվոք տնտեսական եւ սոցիալական իրադրության մեջ եւ համարում է, որ դա ուկրաինական իշխանությունների սխալների արդյունքն է.

«Ուկրաինան ուներ մեծ հնարավորություն լինելու Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ կապող օղակ, այսինքն՝ եթե նա չգնար «կամ,կամ» տարբերակով, նա մեծ շահաբաժին կարող էր ստանալ այդ գործընթացից»:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ նա նշեց, որ Ռուսաստանը կորցրեց Ուկրաինային եւ համարում է, որ դա ռուսական սխալ քաղաքականության հետեւանքն է: Պարոն Հարությունյանը Ռուսաստանի համար դրական քայլ է համարում Ղրիմի միավորումը, որի արդյունքում, կարծում է, Ռուսաստանը իրեն զգացել է խոշոր աշխարհաքաղաքական դերակատար:

Գագիկ Հարությունյանի կանխատեսմամբ, եթե Ղրիմը չմիանար Ռուսաստանին, ապա սեւաստոպլյան ռազմակայանը երկար չէր կարող մնալ այդ թերակղզում եւ ստիպված էր լինելու լքել.

«Դա իրապես կթուլացներ ռուսական ռազմածովային ուժերը, եւ այդ ծովը կդառնար Թուրքիայի մենաշնորհը, իսկ ցանկացած բան, որը լավ է Թուրքիայի համար միշտ չէ, որ լավ է Հայաստանի համար: Ես բնական եմ համարում, որ թուրքական եւ ադրբեջանական մամուլը խիստ հակառուսական տրամադրություններ է ցուցաբերում, ինչը ինձ հասկանալի չէ հայկական մամուլի պարագայում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31