Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեքսուալ գործողություների ենթարկված անչափահասը 12 տարեկանում ծննդաբերել է

Մարտ 21,2014 18:15

Նախկինում հայտնել ենք, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1986թ. ծնված Մարտիկ Բալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին  փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել եւ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունեցել 1999թ. մայիսին ծնված   աղջկա հետ:

Մ. Բալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով(«Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»):  Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ ազատազրկում ՝ առավելագույնը  երկու տարի ժամկետով:

Հետաքրքիր է, որ 1999թ. ծնված, սոցիալապես անապահով ընտանիքից սերված աղջիկը, ով ծննդով Կոտայքի մարզից է, այդ  մարզում, 12 տարեկան hասակում, սեռական  կապի մեջ մտնելով մի տղամարդու հետ, նույն տարում  ունեցել է  երեխա, որն արդեն 2 տարեկան է:  Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն այդ տղամարդուն չեն հայտնաբերել, որի  պատճառով քրեական գործը կասեցված վիճակում է: Աղջիկն այժմ  իր երեխայի հետ  Արծվաբերդում  բնակվում է  Մարտիկ Բալյանի տանը:  Արծվաբերդի բնակիչներից տեղեկացանք, որ  Մ. Բալյանը նախկինում ամուսնացած է եղել, կնոջից  բաժանվել է , առաջին ամուսնությունից մի երեխա ունի:

Բալյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Տավուշի  մարզի առաջին ատյանի  դատարանի Բերդի նստավայրում  այս  քրեական  գործով դատավարության առաջին՝ մարտի 19-ի  նիստը հետաձգվել է, քանի որ Մ. Բալյանն  այդ oրը սահմանագոտում ծառայության մեջ է եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31