Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ իր ձեռքին զենք չի եղել

Մարտ 21,2014 18:08

«Ես այդտեղ պատահաբար եմ գտնվել եւ ինձ մոտ ոչ ատրճանակ ա եղել, ոչ էլ: Մարդ են, թեթեւ բրթբրթել են իրար, ես չեմ էլ իմացել, թե ինչի համար ա: Ընկերոջս քառասունքից դուրս եմ եկել, մտա խանութ, պատահաբար ականատես եմ եղել…ու ընենց չի, որ ինձ թշնամի կամ չգիտեմ ինչ մարդի են: Երկու կողմն էլ ինձ շատ մոտ հարազատ մարդիկ են, թիմակիցներ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում այսօր տեղեկություն հրապարակվեց  այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի խանութներից մեկում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: Ոստիկանությունը նաեւ տեղեկացրել է,  որ ձերբակալվածներ չկան:

Պատգամավորը պնդում է, որ դեպքն այնպես չի եղել, ինչպես որ ներկայացվում է: Մամուլի հրապարակումների համաձայն’ մարտի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին:

«Իմ մոտ ոչ մեկ ոչ զենք ա տեսել, ոչ որեւէ մեկին հարված ա եղել, ոչ կրակոց. բոլորն ինձ թիմակից ինձ շատ հարազատ մտերիմ մարդիկ են»,- ասում է Դավիթ Քոչարյանը`հավելելով, որ գործը հարուցվել է մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, ով հետագայում դիրել է իրեն`ասելով, որ ոստիկանությունում իրեն ծեծելով եւ սպառնալով ստիպել են նման ցուցմունք տալ ու խնդրել է, որ այսուհետ պատգամավորն իրեն պաշտպանի «քննիչների ճնշումներից»:

Aravot.am-ի հարցին, արդյոք այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի՞, Դավիթ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչ ա: Դիտավորություն կա ու ես մտածում, որ ուղղորդված քննություն է ընթանում: Միջադեպին մասնակից մարդիկ ինձ տեղեկացրել են, որ իրանց ստիպելով ու ծեծելով բացատրություն են վերցրել»:

Նա վստահ է, որ «իրանց ղեկավարն իմանա`անողներին կպատժի»: Բայց որ իրականությունը բացահայտվելու է, որ հայտնի է դառնալու, թե ինչպես են մարդկանց օրերով պահել են ոստիկանությունում, որ սպառնացել են նրանց գործարար համբավին, ԲՀԿ-ական պատգամավորը կասկած չունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31