Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Նախագահ Գյուլը «Թվիթերում» քննադատել է Թուրքիայում սոցցանցի արգելափակումը

Մարտ 21,2014 17:41

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դատապարտել է սոցիալական ցանցերի սահմանափակումների մասին որոշումը, որի համաձայն՝ Թուրքիայում արգելափակվել է «Թվիթերը»: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:

«Սոցիալական ցանցերի համատարած արգելափակումը չի կարող հավանության արժանանալ», – մարտի 21-ին գրել է Գյուլը «Թվիթերի» իր էջում՝ հույս հայտնելով, որ կառավարությունը կվերանայի իր որոշումը:

«Թվիթերի» մուտքը Թուրքիայում փակվել է մարտի 20-ին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրական քարոզարշավի ելույթից հետո, որում նա խոստացել էր քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցի դեմ:

«Մենք այժմ ունենք դատարանի որոշումը: Մենք կվերացնենք «Թվիթերը»: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասի միջազգային հանրությունը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը», – ասել էր Էրդողանը:

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենալու մարտի 30-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31