Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդրական մեխանիզմներ են պետք՝ հնարավոր թաքնված գովազդը բացառելու համար

Մարտ 21,2014 17:33

«Մեր նպատակը տուգանքը չէ, մեր նպատակն այս խախտումների ծավալն իսկապես նվազեցնելն է: Չուզենալով հեռուստատեսություններին վնաս տալ՝ մենք ավելի շատ չենք ուզում վնաս տալ հանրությանը»,- այսօր՝ մարտի 20-ին ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

2013 թվականի դեկտեմբերի 27-31-ը եւ 2014 թվականի հունվարի 1-2-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են Հանրային «Հ1», «Հ2», «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները:

Ըստ անցկացված հետազոտության՝ «մեկ ժամում առավելագույնը 14 րոպե գովազդ»  օրենքը պահպանել են «Հ2», «Արմենիա» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները, իսկ Հանրային «Հ1» եւ «Կենտրոն» հեռուստաընկերություններն ունեն օրենքից շեղվելու 14 դեպք, իսկ «Շանթը»՝ 15.

«Ընդհանուր առմամբ՝ նախորդ օգոստոս ամսվա յոթ օրերի ընթացքում  31 դեպք էինք արձանագրել բոլոր 6 ալիքների հաշվարկով, այժմ՝ 43 դեպք: Եթե մենք հաշվի ենք առնում, թե դեկտեմբերի վերջն ինչքա՜ն ծանրաբեռնված է լինում եւ ինչպիսի՜ չարչարանքներ են տանում ծրագրի կառավարիչները, գովազդի բաժինները, որպեսզի կարողանան իսկապես մտցնել նորմերի մեջ, դրա արդյունքում աճը 31-ից ընդամենը 43 է, չնայած խախտումներին՝ ահագին լավ ցուցանիշ է: Եթե չլիներ այս հսկողությունը եւ տեղյակ չլինեին, վստահ եմ, որ այդ 43-ի փոխարեն մոտավորապես 400 կլիներ»:

Հետազոտության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ քողարկված գովազդներին, ըստ այդ հետազոտության՝ «Հ1» հեռուստաընկերությունը 13 բրենդ է ցույց է տվել 24 անգամ, «Հ2»-ը՝ 12 բրենդ 66 անգամ, «Արմենիան»՝ 27 բրենդ 135 անգամ, «Երկիր Մեդիան»՝ 16 բրենդը 192 անգամ, «Կենտրոնը» 20 բրենդը 59 անգամ, իսկ «Շանթը»՝ 23 բրենդը 142 անգամ:

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն առաջարկեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին քննարկել գովազդի սահմանված նորմերի պահպանման դեպքերը եւ մտածել ինչ- որ օրենսդրական մեխանիզմներ՝ հնարավոր թաքնված գովազդը բացառելու համար:

Հիշեցնենք՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2013 թվականի օգոստոսից իրականացնում է Հայաստանի համապետական ծածկույթով հաղորդումներ հեռարձակող եւ հաղորդումներում գովազդ պարունակող 6 հեռուստաալիքների հեռարձակած ծրագրերում գովազդային ծավալների եւ տեղաբաշխման մոնիտորինգ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31