ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները:
Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ:
Անհրաժեշտ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ:
Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները և զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից:
Կարդացեք նաև
Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ