Մարտի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի երկրորդ նիստը:
Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, համոզմունք հայտնեց, որ ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր:
Հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկեցին մի շարք օրակարգային, ակումբի գործունեությանը վերաբերող եւ կազմակերպչական հարցեր: Նրանք անդրադարձան խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորեցին երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես հումանիտար, կրթության եւ մշակույթի: Նիստում անդրադարձ կատարվեց նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկներ ներկայացնել հաջորդ նիստի օրակարգի թեմայի վերաբերյալ:
Ազգային ժողով