22-ամյա զորացրված Իշխան Ղալամյանի ընկերներն ու հարազատներն այսօր հավաքվել էին ԱԺ-ի մոտ: Նրանք իրենց վրա կրում էին Իշխան Ղալամյանի լուսանկարը:
Իշխան Ղալամյանի ընկերը` Մարատ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եկել են պատգամավորներից օգնություն խնդրելու իրենց ընկերոջ համար: Պարզվում է` Իշխան Ղալամյանի մոտ զորացրումից 14 օր առաջ հայտնաբերվել է երկամների սուր խանգարում: Այժմ նա ստանում է դիալիզ, սակայն լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա, որը բավականին թանկ արժե:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ