ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հաստատել է բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը:
Հիշեցնենք՝ կառավարության՝ փետրվարի 20-ի նիստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր հասարակության շրջանում առկա բողոքներին՝ կապված գազի որակի, մասնավորապես՝ կալորիականության ցածր լինելու հետ: Նա նշել էր, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի սպառողների մոտ կասկածներ չլինեն: Հարցի քննարկման ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել էր այս հարցով հերթական հանձնաժողովը ստեղծել, որում կներառվեն գիտնականներ, հանրային խորհրդի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Խմբի աշխատանքի էությունը լինելու է հասարակության համար համոզիչ փաստարկներ ներկայացնելը»,- հայտարարել էր Տիգրան Սարգսյանը: Եվ ահա մեկ ամիս անց աշխատանքային խումբն արդեն կազմավորված է և անցնում է աշխատանքի: Վարչապետի որոշմամբ, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Գործադիր իշխանությունից խմբի կազմում են ընդգրկվել նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ.Պետրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ Զ.Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ.Խալիկյանը, էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Սահակյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ա.Բուդաղյանը:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում