2014-2015թթ. ուսումնական տարում ռուսաստանյան բուհերում սովորելու համար Ռուսաստանի կառավարությունը 208 քվոտա է տրամադրել ՀՀ քաղաքացիներին և «ռուսաստանյան հայրենակիցներին»:
Այս ծրագիրն իրականացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Ծրագրով կարելի է սովորել Ռուսաստանի բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Այսօրվա ասուլիսում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը հայտնեց, որ անցյալ տարի հայաստանցի ուսանողներն այս ծրագրով սովորելու են գնացել Ռուսաստանի 70 շրջան, այդ թվում Մոսկվայի և Պետերբուրգի բուհեր:
«Ռուսաստանում քիչ չեն մարզային բավականին ուժեղ համալսարանները»,- ասաց Մարկ Կալինինը: Նրա խոսքով՝ որոշ մարզերում, օրինակ՝ Տուլայում և Տամբովում, ավելի ձեռնտու է սովորել, քան, օրինակ, Մոսկվայում և Պետերբուրգում, քանի որ մարզերում ապրանքների գներն ավելի ցածր են, դեպի բուհ ճանապարհը շատ ավելի կարճ է, իսկ կրթության որակը շատ բարձր է:
Այս տարի դիմորդը պետք է անկետայում նշի Ռուսաստանի մինչև վեց բուհ, որոնցում ուզում է սովորել: «Մենք հետաքրքրված ենք, որ ընտրական գործընթացը լինի առավելագույնս բաց»,- ասաց Մարկ Կալինինը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ