Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը. «Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցը իշխանությունների ինքնագնահատականն է» (Տեսանյութ)

Մարտ 21,2014 15:01

Մարտի 21-ին «Մեդիա կենտրոնում» «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցին:

«Կարծում եմ, որ պարոն Սարգսյանի եւ պարոն Պուտինի հեռախոսազրույցն արտահայտում է ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով ՌԴ-ն նայում է Հայաստանի վրա եւ նաեւ ՀՀ իշխանությունների ինքնագնահատականն է: Այդ հեռախոսազրույցի նախաձեռնումը եւ բովանդակությունը չի բխում Հայաստանի շահերից, ժամանակավրեպ է եւ արժե մի քանի բանի մասին մտածել: Ավելի լավ կլինի, որ Հայաստանի թեկուզ դե ֆակտո իշխանությունը ճանաչի ԼՂՀ-ն՝ իր ամբողջական սահմաններով եւ ոչ թե հրճվի, որ հերթական ինչ-որ նախադեպ է լինելու կամ չի լինելու: Հենց Արցախն է, որ հակակայսերական պայքար տարավ: Մեր դեմը կային թե՛ ադրբեջանցիներ, թե՛ ՆԱՏՕ-ի զենքեր, թե՛ ռուսական բանակ, թե՛ ուկրաինացի վարձկաններ, բոլորը, այն մարդիկ անգամ, ովքեր Ուկրաինայի խորհրդարանում են հիմա: Լավ կլիներ, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները մտածեին Հայաստանի շահերի մասին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է. «Մենք արդյոք տեղյա՞կ ենք որպես ռազմավարական գործընկեր, այդ ռազմական գործողությունների մասին: Ես վստահ եմ, որ՝ ոչ: Հիմա ՀԱՊԿ է, ՄՄ է, թե ինչ է, մենք լիիրավ անդամ ենք եւ չենք օգտագործում մեր ներկայությունն այնտեղ՝ պահանջելու որոշումների վրա նաեւ մեր ազդեցությունը: Այո, փոքր ենք, շրջափակված ենք, ունենք ազգային չլուծված հարցեր, բայց սուսուփուս մենք ուղղակի հետեւում ենք»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, Հայաստանը առաջինը պիտի ճանաչի Արցախը. «Եթե ՌԴ-ն կամ Ուկրաինան ճանաչեն Արցախը՝ հետո կխոսենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31