Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Տեր-Պետրոսյանի 2 սխալի մասին

Մարտ 21,2014 14:51

«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Այս փուլում նստել կուսակցական գրասենյակներում, քննադատել մեկը մյուսին, ֆեյսբուքյան պատերազմներ տանել՝ սին գործունեություն է: Ինձ բնավ պետք չէ ոչ ռեյտինգ, ոչ աթոռ: Բայց ինձ պետք է, որ տեսնեմ Հայաստանը, որտեղ լինում են նորմալ ընտրություններ, որ ընդհանրապես փոխվում է իշխանությունը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մարտի 1-ի հանրահավաքին. «Պարոն Տեր-Պետրոսյանը ծրագրային ելույթ ունեցավ: Ճիշտ բաներ ասաց, բայց նաեւ որոշ բաներ ասաց, որոնց հետ ես համաձայն չէի: Առաջինը՝ ասաց, որ մնացած բոլորը դեմ են ամբողջական իշխանափոխության, դրա համար իրենք ավելի զիջող են այդ հարցում: Դա ճիշտ չէ: Հենց «Ժառանգությունն» է, որ միշտ եղել է այդ շատ նորմալ, արմատական դիրքորոշման գլխին: Եվ երկրորդը՝ նա ասաց, որ Մաքսային միությունը անշրջելի է: Ես չեմ համարում, որ անշրջելի է: Ոչ մի միության Հայաստանի անդամագրումը անշրջելի չէ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե 4 ուժերի լիդերների հանդիպումը կայանա, ինքը կներկայացնի իր տեսակետը եւ կասի, որ ոչ մի բան անշրջելի չէ. «Որովհետեւ այս ճանապարհը, որ Հայաստանը բռնել է՝ հայ-թուրքական արձանագրություններից մինչեւ կեսգիշերյան Մաքսային միություն, տանելու է ոչ միայն տնտեսական անկման, այլ նաեւ՝ մեր ինքնիշխանության, անկախության կորստի: Դրա մեջ թող ոչ մեկը հակառուսականություն չտեսնի, դա բխում է Հայաստանի շահերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31