Լրահոս
Օրվա լրահոսը

РИА Новости. Պատժամիջոցի տակ ընկած «Ռոսիա» բանկում Պուտինը հաշիվ կբացի

Մարտ 21,2014 14:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է «Ռոսիա» բանկում հաշիվ բացել, որի դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել, այդպես է նա արձագանքել այսօր անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ լսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովի զեկույցը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է ֆինանսական հաստատությանը, ինչպես հասկանում եմ այն միջին կարգի բանկ է», – ասել է նա, – «Ես ինքս այնտեղ հաշիվներ չունեմ, բայց երկուշաբթի անպայման հաշիվ կբացեմ»:

Պուտինը նշել է, որ առայժմ պետք է զերծ մնան պատասխան քայլերից՝ ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուց, ինչպես նաև Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ մտցնելուց:

ՌԴ ղեկավարը կատակել է Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերաբերյալ, որոնցից նիստին ներկա էր Պետդումայի խոսնակ Դմիտրի Նարիշկինը. «Պետք է նրանցից հեռու մնալ, նրանք ուզում են մեզ հունից հանել», – ժպտալով ասել է Պուտինը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31