Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։ Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին որոշ տեղերում միանում են նաև բնակիչներն ու սիրով մասնակցում մաքուր Երևան ունենալուն ուղղված քաղաքապետի նախաձեռնությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն