Այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ լրագրողները «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումն այդքան փակ արվեց, տպավորություն կար, որ գաղտնի է, ի՞նչ եք քննարկել եւ ինչո՞ւ մասնավոր տարածքում:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այն, ինչ ես ասել եմ հրապարակավ Սյունիքի այցելության ժամանակ, ասվել է նաեւ այդ հանդիպման ընթացքում: Ոչ գաղտնիք է, ոչ էլ խորհրդապահական: Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի անունից խոսել եւ մեկնաբանել իր դիրքորոշումները: Կային որոշակի տարբերություններ, կային լիքը ընդհանրություններ եւ երկու կողմերը համաձայնեցին շարունակել այդ խորհրդակցությունների շարանը»:
Թե ինչո՞ւ չգնաց Կոնյակի գործարան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ եղել է. «Ով-ով, ես բարդույթ չունեմ այնտեղ գնալ, հարթակ բարձրանալ, մարդկանց բարեւել, նրանց ողջունել, ովքեր ինձ հետ խնդիր ունեն կամ ինձ քննադատել են: Ես նման խնդիր չունեմ: Այդ որոշումը կայացվեց երկու պատվիրակությունների բանակցությունների ընթացքում: Ես կողմնակից եմ, որպեսզի զարգանա համագործակցության ցանկացած ձեւաչափ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ