Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք ոչ վարչապետի թեկնածու կտանք, ոչ նախարարի»

Մարտ 21,2014 14:28

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ին համարեց ընդդիմադիր ուժ:

Անդրադառնալով 4 ոչ իշխանական ուժերի հանդիպումներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Ներկա դրությամբ ունենք խորհրդարանի ներսում շատ կառուցողական համագործակցություն՝ ես կասեի ընդդիմադիր 4 ուժերի միջեւ: Ածականները փոփոխական են, բայց կարեւորը էությունն է եւ կարեւորը նա է, որ այս վերջին շրջանում խորհրդարանական նախաձեռնությունները քննարկվում են որոշակի արդյունքներով»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ 4 ուժերի հանդիպումների մասին շատ բան չի կարող ասել, որովհետեւ մինչեւ հիմա չի կայացել 4 ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա որոշ տարաձայնություններ հաղթահարել եւ վերջապես խոսել 4-ի ձեւաչափի մասին. «Ներկա դրությամբ այդ ձեւաչափը գործում է միմիայն խորհրդարանում, ողջունելի է եւ պետք է շարունակել այդ գործընթացը»:

«Ժառանգության» նախագահի խոսքերով՝ իր գործընկերներն իրենց մոտեցումներն արդեն նշել են հանրահավաքում կամ համագումարում, իսկ իր մոտեցումը հետեւյալն է. «Նրանք, ովքեր համարում են, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, նրանք պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը, գործողությունների ծրագիրը եւ միասին ճշտեն ճանապարհային քարտեզը՝ այդ նպատակին հասնելու համար: Ներկա դրությամբ չկա այդ կոնսենսուսը: Դա չի նշանակում, որ «Ժառանգությունը» խորհրդարանում հետ է կանգնելու այդ կառուցողական ձեւաչափից: Երբ որ որոշեն այս կամ այն նախագիծ ներկայացնեն, այդ թվում նաեւ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը, «Ժառանգությունը», իհարկե, դեմ չի լինի եւ հանուն այդ գործընթացի՝ կմիանա: Բայց շատ հստակ է, որ մենք համարում ենք դա կիսամիջոց: Ամբողջ իշխանությունը՝ պարոն Սերժ Սարգսյանից սկսած, պետք է փոխվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ վարչապետ, նախարար, թե չինովնիկ փոխելով՝ երկրի վիճակը չի փոխվելու:. «Հիմնական խոսքը պիտի գնա Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ձեւաչափից, բայց ներկա դրությամբ մենք ասում ենք, որ դա չի դիտարկվում՝ երկրի արմատական փոփոխության միջոց: Ուստի մենք ոչ վարչապետի թեկնածու կտանք, ոչ նախարարի»:

4-ի ձեւաչափի հետ կապված՝ պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ փուլային, թե հանգուցային՝ պետք է ամբողջական իշխանափոխություն. «Եթե ՀԱԿ-ն ասել է, որ նոր կառավարության ձեւավորմանը չեն մասնակցի, ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն էլ է նույնը ասում, մենք ենք դա ասում, ուրեմն ինչի՞ համար ենք սա անում, եթե պետք է ՀՀԿ-ականը ՀՀԿ-ականով փոխվի: Դրա համար պետք է պարզություն մտցվի եւ հիմիկվանից իմանանք՝ մենք խոսում ենք ամբողջական իշխանափոխությա՞ն մասին, թե՞ ազգային միասնական կառավարության մասին: Իմանանք ինչն է բանավեճի թեման, այնուհետեւ թող ժողովուրդը որոշի: Ներկա դրությամբ 100 տոկոսանոց պարզություն չկա այդ հարցում»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, հայ մարդու պատգամը սա է՝ միացեք եւ փոխեք երկրում իրավիճակը: Նա հերթական անգամ կոչ արեց քաղաքական ուժերին միասին հավաքվել Ազատության հրապարակում՝ մի հարթակում՝ մարտի 28-ին, ժամը 17.30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Լավ չաղացել ա, աչքիս նորից հացադուլի ա նստելու… եթե Արմինեն իհարկե հավանություն տա))))))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31