Այսօր «Տեսակետ» ակումբում իրավագիտության դոկտոր, փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանն անդրադարձավ Հայաստանում իրավաբանական կրթության բացթողումներին, խնդիրներին եւ արդարադատության համակարգում դրանց վտանգներին:
Արթուր Ղամբարյանի փոխանցմամբ, վերոնշյալ խնդրի առնչությամբ`պետական մակարդակով ուշադրությունն արդեն իսկ առաջընթաց է: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ մշակված դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով կարեւորվել է իրավաբանական կրթության որակը բարձրացնելու խնդիրը ու նախատեսվել է իրականացնել համապատասխան միջոցառումներ` խնդիրները վերացնելու նպատակով:
Թվարկելով իրավաբանական կրթության թերությունները, Արթուր Ղամբարյանը հատկանշական համարեց խնդրի համակարգային լինելն ու ասաց. «Այսօր խորհրդային համակարգի բովանդակության կրթություն է իրականացվում, արդյունքում բուհերը պատրաստում են ոչ թե իրավաբաններ, այլ օրենսդրագետներ: Ուսանողներից պահանջվում է, որ նրանք անգիր սովորեն օրենքները, մինչդեռ իրավական մտածողության անկյունաքարն է քննադատությունը՝ ընդհուպ մինչև օրենքների նկատմամբ»:
Արթուր Ղամբարյանը նաեւ ասաց, որ իրավաբանական կրթական համակարգում մեր մասնագետները ճիշտ է ունեն ակադեմիական տեսական գիտելիքներ, բայց պրակտիկ փորձ չունեն, ինչն էլ իր հերթին է խանգարում որակյալ մասնագետներ պատրաստելուն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ