Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժհիմնարկն ազատվել է 15 տարվա պարտքից

Մարտ 21,2014 13:49

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանից տեղեկացանք, որ բուժհիմնարկն ազատվել է նախորդ տարիներին կուտակված պարտքերից: Դրանցից ամենահները 14-15 տարվա վաղեմություն ունեն: Ա. Գյոզալյանի վկայությամբ՝ առողջապահական հիմնարկի ֆինանսական վիճակը վատթարացել էր հատկապես 2011 թվականին, երբ Նոյեմբերյանի հիվանդանոցից առանձնացան Զորականի, Ոսկեվանի եւ Բագրատաշենի բժշկական ամբուլատորիաները:

Այդ պատճառով բուժհիմնարկի կողմից սպասարկվող բնակչության թիվը 16500-ից նվազեց մինչեւ 6500, համապատասխանաբար նվազեց նաեւ ֆինանսավորման չափը: Այդ ժամանակ հիմնարկության պարտքերը կազմում էին 38 միլիոն դրամ: Բժշկական ծառայությունների որակի բարելավման, վճարովի ծառայությունների ծավալի ավելացման շնորհիվ բուժկենտրոնը շտկել է իր ֆինանսական դրությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31