Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված մինչեւ էսօր մեզ պահում է». Արեւիկ Հովսեփյան

Մարտ 21,2014 13:25

Մարտի 21-ին կայացավ «Լինենք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» սոցիալական-բնապահպանական նախագծի միջոցառումների շարքն ամփոփող «ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտի հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսը:

«ՀՀ ջրային ռեսուրսների ոլորտի հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսի մասնակից, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կառավարության ջանքերն արդարացի են. «Հայաստանի Հանրապետությունը չունի այլընտրանք, քան օգտագործի առավելագույնս արդյունավետ այդ ռեսուրսները էներգետիկ նպատակներով նույնպես՝ մեր կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից նվազեցնելու նպատակով: Այդ առումով պետք է համատեղել ջանքերը ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու էներգետիկ նպատակներով՝ զուգահեռաբար վնաս չհասցնելու շրջակա միջավայրին: Օրենսդրությամբ ունենք սահմանված ջրային ռեսուրսների օգտագործման առաջնայնություններ բնապահպանական նպատակներով, խմելու, կենցաղային, ոռոգման նպատակներով եւ էներգետիկ նպատակներով ջրօգտագործումը»:

Jur_06 Jur_05 Jur_04 Jur_03 Jur_02 Jur_07

Ազգային ջրային համագործակցություն հ/կ նախագահ Արեւիկ Հովսեփյանը ջրային ռեսուրսների հիմնախնդիրներից բացի, լրագրողների հետ խոսեց նաեւ մաքուր ջրի պահպանման, բնակչության իրազեկման կարեւորության մասին. «Հիմնախնդիրները շատ են: Մենք ունենք ջրերի աղտոտում, մենք ունենք ոչ ռացիոնալ օգտագործում, կառավարման խնդիր: Դուք հետեւում եք, թե ինչ է կատարվում մեր Արարատյան դաշտավայրում, հիմա ինչ է ուզում կատարվել Սեւանա լճում: Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ ճգնաժամ է առաջանում. ջրի կառավարման ճգնաժամ է առաջանում Հայաստանում: Բայց հույս ունեմ, որ այդ ճգնաժամի պահերը շուտով կավարտվեն: Այսինքն՝ ամեն ինչ կհանդարտվի, քանի որ Հայաստանը բավականին հարուստ երկիր է ջրային ռեսուրսներով եւ մեր հիմնական խնդիրը պիտի լինի մեր ջրային ռեսուրսները պահպանել նույն մաքուր վիճակում»:

Արեւիկ Հովսեփյանի խոսքերով՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ բոլոր գործարանները դադրեցին աշխատել. «մեր բոլոր ջրային ռեսուրսները մաքրվեցին, այսինքն՝ ոչ մի արտադրական ձեռնարկություն իր կեղտաջրերը չէր թափում ջրային ռեսուրսներ: Կամաց-կամաց սկսվեց տնտեսության անկանոն զարգացումը: Քանի որ մենք պլանային զարգացում չունենք հիմա, դրա հետեւանքով վերահսկողությունը չի կարողանում պատշաճ մակարդակի լինել: Աստծո հույս դնելը… Աստված մինչեւ էսօր մեզ պահում է: Այդ հույսն է, որ մենք այսօր ունենք մաքուր ջուր: Եթե մենք ունենայինք խմելու ջուր ոչ ստորերկրյա ջրաղբյուրներից, այլ գետերից, մենք այսօր խմելու ջուր չէինք ունենա, որովհետեւ մենք չենք մաքրում, հնարավորություններ չունենք»:

Տիկին Հովսեփյանը հավելեց, որ կառավարությունն արդեն քայլեր է ձեռնարկում ջրային խնդիրները լուծելու նպատակով. «Վերջին ժամանակներս սկսել են արդեն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը, միջոցառումներ են ձեռնարկվում խմելու որակյալ ջուր հասցնելու համար:

Կոնֆերանսի ընթացքում պարգեւատրվեցին «Լինենք հոգատար Հայաստան. ջրային պատմություններ» թեմայով լուսանկարների մրցույթի հաղթող լուսանկարների հեղինակներ Աննա Պողոսյանը, Նարինե Ճաղարյանը եւ այլք:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31