Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Սարգսյանը Ֆետիսովայի քայլի մասին. «Փարաջանովն էլ չէր վերցնի այդ մրցանակը»

Մարտ 21,2014 13:11

«Փարաջանով» ֆիլմի համահեղինակ Ելենա Ֆետիսովան հայտարարել է , որ չի մասնակցի ՀՀ պետական մրցանակի հանձման արարողությանը, նաեւ հրաժարվում է ֆիլմին շնորհված պետական մրցանակից՝ Ղրիմի հարցում մեր երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով։

Comments.ua կայքի փոխանցմամբ էլ՝ Ֆետիսովան իրեն հասանելիք դրամական պարգեւը խնդրել է տրամադրել հայ որբերի կարիքներին՝ շեշտելով, որ Փարաջանովն էլ այդպես կվարվեր: Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ Սարգսյանին գրած բաց նամակում նա դժգոհել է. «Ղրիմի հանրաքվեն դուք անվանեցիք «ազատ կամարտահայտման միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակ, մինչդեռ Ուկրաինայի քաղաքացու կարծիքով, դա միջազգային իրավունքի եւ եվրոպական արժեքների խախտում է»:Olena Fetisova

Aravot.am-ը Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել ուկրաինացի արվեստագետի քայլը, նաեւ ասել, թե որքանո՞վ է համաձայն նրա այն հայտարարությանը, թե Փարաջանովն էլ այդպես կվարվեր:

«Կարծում եմ՝Փարաջանովը հաստատ այդպես կվարվեր, ինքը չէր վերցնի մրցանակը: Բայց հասկանում եմ նաեւ Հայաստանի պետական դիրքորոշումը, որովհետեւ ի վերջո ամեն երկիր իր շահերն ունի: Հասկանում եմ, որ ռուսների արածն էլ մի բան չէր, իրենց այնպես պահեցին, կարծես Սովետական միությունը էլի կա: Մյուս կողմից էլ՝ 25 տարի է Ղարաբաղն ինքնորոշվել է, եւ ռուսները դա չեն տեսնում… Ես քաղաքում չեմ եղել եւ լավ տեղյակ չեմ Հայաստանի պետական դիրքորոշմանը, արդյոք պաշտոնապես հավանություն տվե՞լ է Ռուսաստանի արածներին, ես չգիտեմ: Ի դեպ, Ուկրաինան էլ 25 տարի ձայն չի հանում Արցախի մասին ու միշտ Ադրբեջանի կողմն է եղել՝ սահմանների անձեռնմխելիություն եւ այլն:

Ինչ վերաբերում է Ֆետիսովային, նա որպես ուկրաինացի արել է այն, ինչ ամեն հայ կաներ՝ նույն իրավիճակում»,-ասաց Փարաջանովի թանգարանի տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31