Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակվում է «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցը

Մարտ 21,2014 13:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ ընթանում են «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ Խաչատրյանի գնահատմամբ` այս տարի աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվել, ինչը թույլ է տվել բոլոր միջոցառումներն ավարտել սահմանված ժամկետներից շուտ: Դրա շնորհիվ վերջնական զեկույցը ԱՀԿ կներկայացվի մինչև մայիս:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31