Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նայելով իմ քաշին, ասում են՝ ժամանակն է հացադուլի»

Մարտ 21,2014 12:56

Այսօր «Մեդիա կենտրոնում» Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ արդեն ժողովրդի համբերությունը հատել է: «Ժառանգությունը» մարտի 28-ին հրավիրում է հանրահավաք: Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերն են ցանկություն հայտնել մասնակցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն կոչվում է ավելի շուտ նախահավաք. «Մենք հույս ունենք, որ առաջիկայում կլինեն միասնական հավաքներ, բայց որպեսի գործընթացը սկսվի, մենք պիտի լուր տանք մեր գործընկերներին, քաղաքացիական հոսանքների ներկայացուցիչներին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հացադուլ լինելո՞ւ է: Նա պատասխանեց. «Որոշ քաղաքական ուժեր նայելով իմ քաշին, ասում են, որ ժամանակն է: Ոչ մի բան բացառված չէ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտվեց, որ իրենց հանրահավաքից հետ արդեն մյուս կուսակցությունների հետ կանեն հանրահավաքների շարք:

Թե քանի՞ օր է տեւելու՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ամսի 28-ին կերեւա. «Ով խոսում է, որ պահը հասունացել է՝ գործելու հնարավորություն կունենա»:

Նա նշեց, որ իրենց հավաքը զուտ կուսակցական հավաք չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31