Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը մի բան է ասում, հասարակական դաշտը՝ այլ. սպասում են ՍԴ որոշմանը

Մարտ 21,2014 12:25

«Մենք սպասում ենք ՍԴ վճռին, դրանից ելնելով՝ ավելի կհստականա մեր դիրքորոշումը»,-այսօր հրավիրված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և քաղաքացիական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հանրային ցանցի» համակարգող Թամարա Աբրահամյանը:

Քննարկման նպատակն է համակարգված և ամբողջական ներկայացնել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումներն ու մտահոգությունները: Ներառված են նաև «Դեմ եմ» նախաձեռնության մտահոգությունները:

Այս առիթով տիկին Աբրահամյանը նկատեց. «Պետական կառույցները, երբ այս կամ այն քաղաքականությունն են ուզում ներդնել, երբ փաստաթղթեր են շրջանառվում, հանրային դաշտից ստացված դժգոհություններն ու դիրքորոշումները ամփոփելու սովորություն չունեն: Կամ ասում են, որ առաջարկներ չեն եղել, կամ, որ հանրությունից եկած առաջարկները համապարփակ չեն»:

Տիկին Արբահամյանը նշեց, որ հրավիրվել են ԱԺ բոլոր խմբակցությունները, բայց նրանց մեծամասնությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ ժամանակավրեպ է նման քննարկումը, քանի որ սպասում են ՍԴ որոշմանը: «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ևս հրավիրվել են, բայց նույն պատճառաբանությամբ նրանք էլ ներկա չէին:

Քննարկմանը ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք՝ կառավարության քայլը՝ «Դեմ եմ» շարժման հետ երկխոսելու ինչպե՞ս կմեկնաբանի: Նա ասաց. «Քանի որ հասարակական լայն զանգվածների աշխատողների վրա է սա անդրադառնում էր, պետք էր նախապես քննարկումների, կազմակերպությունների, փորձագետների հետ վերլուծել և նոր նման որոշում կայացնել: Հիմա հանդիպել երկխոսել, դա պետք է գործնական լինի, նոր բան բացահայտելու բան չի մնացել»:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը, անդրադառնալով խնդրահարույց հարցերին, իր զեկույցում նշեց. «Պետական կենսաթոշակային համակարգի ցանկացած սահմանափակում ածանցվում է առկա ֆինանսական միջոցների սահմանափակումից: Խնդիրը պարզ է. մենք գիտենք, որ մեր պետական բյուջեն ունի սահմանափակ հնարավորություններ և ամբողջ աշխարհում էլ այդ խնդիրը կան: Մենք՝ որպես պետություն և հասարակություն պատրաստ ենք կրելու ֆինանսական բեռը, թե՝ ոչ:Կենսաթոշակը չի կատարում իր վրա դրված ֆունկցիան, մի կողմից անձի համար ապահովել նվազագույն կենսական պայմաններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31