Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատիվը մեր ընդունած և կիրառած արժեքների մեջ է. Ժիրայր Լիպարիտյան. «Առաջին լրատվական»

Մարտ 21,2014 12:17

Վերջերս  հրապարակել եմ  «Խոջալու. մի տեսանկյուն» վերնագրով մի  հոդված` 1992-ին Խոջալուի դեպքերի մասին, որում ճանաչել եմ ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ մեր զինյալ ուժերի կողմից կատարված խժդժությունների առկայությունը: Սույն հոդվածի հրապարակումից  հետո հրապարակվել են  իմ մոտեցումը քննադատող մի քանի կարծիքներ: Չէի ցանկանա անդրադառնալ այդ ելույթների ոճին ու փաստարկումների մակարդակին, սակայն անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրանցում հնչած քննադատություններին` ի շահ մեր քաղաքական մշակույթի զարգացման: Եվ այսպես`իմ մոտեցման նկատմամբ առարկությունները կարելի է ամփոփել հետևյալ կետերի մեջ.

ա) սխալ էր իմ այդ հոդվածը հրատարակել Թուրքիայում,

բ)  այդ հոդվածի հիմքում կա մի հակասություն. ինչպես ճանաչել ու դատապարտել մի իրողություն, որը տակավին ուսումնասիրության անհրաժեշտություն ունի,

գ) մեր կողմից որևէ վատ բան չի կատարվել,

դ) եթե նույնիսկ մի բան պատահել է, դա կարելի է բացատրել, անգամ` արդարացնել,

ե) անկախ այդ ամենից որևէ հայ չպետք է որևէ կարծիք հայտնի, որը կհամընկնի ադրբեջանցիների կարծիքի հետ կամ կարող է օգտագործվել նրանց կողմից:

Փորձեմ անդրադառնալ այս նկատողություններին: Հոդվածը գրել եմ Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի խնդրանքով (21 փետրվար, 2014): Հարկ եմ համարում ընդգծել, որ ցանկացած չափանիշով «Ակօսը» արդի հայ մամուլի լավագույն թերթերից մեկն է: Օրինակ, ի տարբերություն շատ պարբերականների կամ կայքերի, այնտեղ չեք գտնի անձերի նկատմամբ վիրավորանքներ կամ հայհոյանքներ: «Ակօս» թերթում հրապարակվելուց հետո հոդվածն անմիջապես ներկայացվել է տարբեր թերթերի ու կայքերի, և հրատարակվել տարբեր լեզուներով` տարբեր երկրներում:

Ես կարծում եմ, որ Խոջալուի դեպքերի մեջ այն, ինչ հստակ չէ, կապված է կատարվածի ծավալի ու մանրամասների հետ: Եթե որևէ մեկը կասկածում է, թե արդյոք հայկական կողմից խժդժություններ եղել են Խոջալուում, կարող է կարդալ Թոմաս դը Վաալի «Black Garden» գրքում մեջբերված Սերժ Սարգսյանի խոսքերը կամ Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի  «My Brother’s Road»  գրքում հիշատակված Մոնթեի վկայությունը: Հայկական ուժերի կողմից բացառիկ մարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերը չեն կարող ծառայել հակառակ վերաբերմունք ցուցաբերող դեպքերը ծածկելուն: Ինչպես հոդվածում շեշտել եմ` այս արժեքներին հնարավոր չէ մոտենալ որպես  առևտրի առարկայի:

Նյութի մանրամասները կարդացեք «Առաջին լրատվական» ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31