Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. ՀԱԿ-ը կդառնա գեղի կլուբ, ԲՀԿ-ն՝ ՃԿԿ

Մարտ 21,2014 11:55

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար ներքաղաքական զարգացումները դարձել են զվարճանք. «Որովհետեւ քաղաքական ուժերը դադարել են դասական իմաստով քաղաքական լինելուց, որովհետեւ չկա գաղափարախոսություն, քաղաքական լուրջ պայքար: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածում քաղաքական կղզյակներ կան , որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի, քաղաքականության մեջ պատահական հայտնված ֆինանսական ռեսուրսների վրա»:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Քոչարյանն ասաց, որ իր համար Հայաստանում միակ լուրջ կուսակցությունը ՀՅԴ-ն է մնացել, որն ապացուցել է, որ աշխատում է թե էքստրեմալ թե ոչ էքստրեմալ պայմաններում. «Որ օրը Լեւոն Տեր Պետրոսյանն ասի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ՀԱԿ կուսակցությունը գոյություն չի ունենա, ՀՀՇ-ի նման կդառնա գեղի կլուբ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը էր ասել ՀՀՇ-ի մասին:

ԲՀԿ-ն՝ առավել եւս, ինձ համար քաղաքականությունն ու ԲՀԿ-ն անհամատեղելի են: Որ օրը Գագիկ Ծառուկյանն ասի, որ ինքը միայն բիզնեսով է զբաղվելու, ԲՀԿ-ն կդառնա ՃԿԿ: Նույնն էլ ՀՀԿ-ում կլինի, կմնա մի բուռ մարդ: Ժառանգությունում էլ արդեն կենտրոն չկա, որի շուրջ հավաքվեն»:

Անդրադառնալով քառյակի գործունեությանը, մասնավորապես կառավարությանը անվստահություն հայտնելու նրանց մտադրությանը ու այդ քայլի հետեւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջները տեսնելու կարծիքներին, ասաց չի ցանկանում ֆիզիոլոգիական օրգաններ տեսնել. «Դեռ ժամանակ կա մինչեւ ապրիլի քսանութը, կապրենք կտեսնենք կլինի, թե ՝ոչ»:

Քաղտեխնոլոգի խոսքով, հստակ չի երեւում՝ ինչ փոփոխություններ է քառյակը պատրաստվում անել. «Պահանջում են կառավարության հրաժարականը, հիմնվում են ժողովրդի օբյեկտիվ սոցիալական դժգոհության վրա, բայց դեռ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես են հասնելու դրան: ՀՀԿ-ի հռետորիկայից էլ չեմ տեսնում, թե պատրաստ են զիջման»:

Պարոն Քոչարյանը նկատեց, որ «Դեմ եմ» -ի երիտասարդները դեռ կարողանում են ապաքաղաքական մնալ, թույլ չեն տալիս չորս քաղաքական ուժերին իրենց միանալ, կարգադրել՝ ով ինչ է ելույթ ունենալուն. «Տեսնենք ինչքան կդիմանան»:

Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ՝ երկխոսության առաջարկին, ասաց՝ իշխանությունն էլ քնած չէ. «Հասկանում են, որ հասարակության ընդհանուր սոցիալական խնդիր կա, եւ ԴԵՄ եմ»-ի շարժումը կարող է յուրաքանչյուր պահի սոցիալական բունտի վերածել , պետք է փորձի մեղմացնել, գնալ կոնտակտի այդ երիտասարդների հետ: Այդ շարժումը կարող է քաղաքական գլոբալ շարժման էլ վերածվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31