Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելացնել տիկին Ռոզայի հրաժարականի պահանջը». «Ժողովուրդ»

Մարտ 21,2014 11:14

Հատված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հետ հարցազրույցից:

Նախօրեին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը վերջապես որոշեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանն անվստահություն հայտնել։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ։

– Ուզում եմ խնդրել, որ այդ պահանջին ավելացնեն նաեւ մեր շենքի լիազոր տիկին Ռոզայի հրաժարականի պահանջը։ Ես անլուրջ եմ վերաբերվում ու համարում եմ, որ այս գործընթացի կազմակերպիչների գաղափարական կյանքը շատ կարճ է տեւելու, որովհետեւ նախանշված ամսի 28-ին, որը լինելու է այդ հարցի քննարկման օրը, հաջորդելու են ամսի 29-ը եւ մնացած օրերը, ու պարզ է դառնալու, որ դա վակուումը լցնելու եւս մեկ անգամվա փորձ էր։ Ոչինչ ավելի։

Իսկ ի՞նչն է Ձեզ ստիպում անլուրջ վերաբերվել այդ որոշմանը։ Գուցե կուսակցությունների գործունեությու՞նն է ստիպել նման եզրակացության գալ։

– Անլրջությունն այն է, որ պայքարում են Տիգրան Սարգսյանի դեմ, այն պարագայում, երբ բոլորին հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի բան չի որոշում։ Փաստացի ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բարձրացված բոլոր խնդիրներին ինքը տեղյակ է եւ ինքն է որոշումներ կայացնում։ Դա ասվել է բառացիորեն, ու այդքանից հետո նման հայտարարությամբ հանդես գալը, կարծում եմ, անլրջություն է։

Տիգրան Սարգսյանի փոխարեն լինի Սարգիս Տիգրանյանը՝ մեկ է, որեւիցե բան չի փոխվելու, թիրախն ուրիշ տեղ է։ Սա ընդամենը չարաճճիություն է, որը ողջունելի չէ մեր այսօրվա իրավիճակում։

Երբ մարդիկ այսքան հուսահատված են, իսկ այդ քաղաքական ուժերն իսկական չարաճճիությամբ են զբաղվում, դա մարդկանց հիասթափեցնում է։ Մեր իրական թիրախը իշխանափոխությունն է, ոչ թե անձափոխությունը, մեկով մյուսին փոխարինելու խնդիր դրված չէ։ Այսինքն՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հնարավոր է միայն այն պարագայում, երբ որ քաղաքական մեծամասնության կամքը լինի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31