Հատված քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Մենք առաջ շեշտում էինք Կոսովոյի նախադեպը, հիմա սրան ավելացավ նաեւ Ղրիմինը։ Նոր իրականություն է ստեղծվում, չէ՞։
– Այո։ Հին աշխարհակարգը, սահմանները, ինստիտուտները՝ ամեն ինչը փոխվում է։ Դրանք արդեն ռելիկտային են դառնում, համընդհանուր միջազգային պրոցես է, որն այդ ռելիկտների վերացմանն է տանում այս կամ այն երկրում։ Այն ռեակցիաները, որ տեսնում եմ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից, ցույց են տալիս, որ այնքան էլ պարզ չէ, թե ով ինչ դեր է խաղացել այդտեղ։ Եվ արդեն դժվար է ասել, թե ով է բաժանում Ուկրաինան։ Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը։ Տարբեր տեղերում տարբեր դիվանագիտական դիրքորոշումներ են արտահայտում, բայց իրականությունն ուրիշ կարող է լինել։ Մեկի ձեռքով մի բան է արվում, մյուսի ձեռքով՝ այլ բան։
– Ասում են, որ եթե ռուսները չլինեին Ղրիմում, թաթարներն էին ամրապնդվելու, եւ Հայաստանի համար վատ կլիներ։
Կարդացեք նաև
– Այսօր իրական քաղաքականությունը ոչ այնքան ուժային գործոնների վրա է դրված, որքան ժողովրդական մասնակցություն կոչված գործոնի, ժողովրդական էներգիայի։ Ղրիմի ռեֆերենդումի մասին խոսելիս կարեւոր է հասկանալ, թե ինքնորոշման էներգիա կա՞ր այնտեղ, ժողովուրդն ինքը
հստակ ունի՞ իր իրավունքը պաշտպանելու ցանկություն։ Եթե չլիներ, նոր կարող էին այնտեղ ամրապնդվել թաթարները։ Մեզ մոտ էլ էր հզորագույն էներգիա ծնվել Ղարաբաղի ինքնորոշման ժամանակ։ Մարդիկ ցույց են տվել, որ պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքը։ Ռուսաստանում այլ կերպ կարող էր արվել։ Եթե Ռուսաստանն ընդհանրապես չխառնվեր, այդ ժամանակ գուցե տեսնեինք իդեալական ռեֆերենդում, եւ վերաբերմունքն աշխարհի ուրիշ կլիներ։ Իսկ ինքնորոշումը որեւէ մեկի ցանկությունից կախված բան չէ։ Միջազգային քաղաքականության մեջ Ղարաբաղը չէր ճանաչվում, բայց երբ մարդիկ իրենց իրավունքը հստակեցնում եւ պայքարում են, մյուսների կարծիքներն արդեն երկրորդական են։ Դրա դեմ ոչինչ չես կարող անել։ Կարող ես ընդամենը ոչնչացնել այդ ժողովրդին, բայց չես կարող ասել՝ դու ճիշտ ես կամ սխալ ես։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում