ՖԻՖԱ-ի գլխավոր քննիչ Մայքլ Գարսիան զրուցել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի եւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի հետ:
Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Գարսիան 2018 (Ռուսաստանում) եւ 2022 (Քաթարում) թվականների աշխարհի առաջնություններն ընդունելու իրավունք ստացած երկրների ընտրության գործով հետաքննության ղեկավարն է: Նա հարցաքննել է ՖԻՖԱ-ի գործկոմի՝ 2010 թվականի քվեարկությանը մասնակցած 24 անդամներից 13-ին: Նրանց թվում են նաեւ Բլաթերը, Պլատինին եւ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ