Այսօր առավոտյան թերթերի իրացմամբ զբաղվող կրպակները չեն ստացել «Հայկական Ժամանակ» և «Չորրորդ Իշխանություն» օրաթերթերը:
Մեր թղթակիցներին տարբեր կազմակերպությունների կրպակների վաճառողներն ասել են, որ նշված երկու թերթերը չեն ստացել, իսկ բեռնագրերում էլ նրանց անվանումների վրա գիծ է քաշված, այսինքն՝ օրվա խմբաքանակում ընդգրկված չեն եղել:
Ի դեպ, այդ թերթերը չեն ստացել նաև բաժանորդները: Կրպակավաճառները նշել են, որ իրենց ունեցած տվյալներով՝ «ՀԺ»-ն ու ««ՉԻ»-ն ուղղակի այսօր լույս չեն տեսել:
Նշված երկու օրաթերթերն էլ օգտվում են «Մեր տպարանը» ՍՊԸ ծառայություններից, և հենց տպարանում է ինչ-որ տեխնիկական խնդիր ծագել, ինչի հետևանքով էլ հնարավոր չի եղել լույս ընծայել «Հայկական ժամանակի» և «Չորրորդ իշխանության» հերթական համարները:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում