«Դինամո» մարզահամալիրում այսօր կավարտվի բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը:
Մասնակցում են մայրաքաղաքի 15 մարզական հաստատությունների եւ 7 մարզերի 187 պատանի բռնցքամարտիկներ, որոնք հանրապետության չեմպիոնների կոչման համար պայքարում են 13 քաշային կարգերում:
Երեկ կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները: Ի հայտ բերվեցին եզրափակիչ մենամարտերի մասնակիցները, որոնք այսօր կորոշեն իրենց քաշային կարգերում լավագույնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ