Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց քննարկված թեմաների մասին, նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ մարտի 19-ին, մահմեդական տոնի՝ Նովրուզ Բայրամի ժամանակ արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ֆաշիստական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ հանդուրժող, Էդուարդ Շարմազանովը նշեց.
«Եթե հանդուրժողական երկիր է այն երկիրը, որը Ջուղայում հազարավոր խաչքարեր է ոչնչացնում, ադրբեջանցի սպան կացնահարում քնած հայ սպային, ուրեմն հանդուրժողականության մասին քաղաքակիրթ աշխարհի եւ Ադրբեջանի պատկերացումները տարբեր են… Ժամանակին Հիտլերն էլ էր իր ղեկավարած շարժումը անվանում քրիստոնեական, եւ ինչ պարզվեց՝ դա դարի աղետն էր: Այսինքն՝ ինչքան Հիտլերի շարժումն էր քրիստոնեական, այդքան էլ Ադրբեջանն է հանդուրժող»:
Անդրադարձ եղավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգ կմտցնեն ապրիլի 28-ին: ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ այդ մասին միայն Լեւոն Զուրաբյանն է հայտարարել, իսկ մյուս ուժերն այդ թեմայով հայտարարություններով հանդես չեն եկել: «Մեր նիստում այդ թեման չի քննարկվել, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը ինքն է իր օրակարգը մշակում, եւ քաղաքական փոքրամասնությունը չի կարող կառավարություն փոխել կամ վերանշանակել: Ընդդիմությունը բոլոր քաղաքակիրթ երկրներում դրա համար է ընդդիմություն, որովհետեւ փոքրամասնություն է, իսկ դժգոհություններն ու ակցիաները բնական երեւույթ են բոլոր երկրներում… Կառավարություն փոխելն այն ուժերի մենաշնորհն է, որը ստացել է մեծամասնության քվեն: Կոալիցիան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ինքն է այդ ամենը որոշում: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այդ պատճառով էլ համար իրենց ցանկությունը հնարավոր չէ»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ում առնետավազքի եւ ճաք տալու վերաբերյալ հրապարակ նետված վարկածն էլ մեկնաբանեց. «ՀՀԿ-ական յուրաքանչուր պատգամավոր հարգանք է տածում ընդդիմադիր ամեն պատգամավորի հանդեպ, իրենք եւս պարտավոր են նույնկերպ վարվել, ուստի կոչ ենք անում քաղաքական կոռեկտության…Բազմաթիվ խնդիրներ կան մեր երկրում սկսած սոցիալականից…
Մեր խնդիրը ոչ թե իշխանակռիվն է, այլ քաղաքական ծրագիր իրականացնելը, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի մատից փուշ հանել: Ինչ վերաբերվում է քննադատելուն, դա նորմալ է, երբ նորմալ առաջարկ անես: Ի դեպ, եթե ՀԱԿ-ը խոսում է ամբողջական իշխանափոխության մասին, ապա ԲՀԿ-ի առաջնորդն ասել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ նշել է, որ ոչ իշխանափոխության խնդիր կա, ոչ էլ նախագահի հրաժարականի»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում անդրադարձ չի եղել ղրիմյան զարգացումներին, նաեւ հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ կամարտահայտման կողմնակից:
Խոսելով ոչ իշխանական քառյակի մասին, ասաց, որ ՀՀԿ-ն դրական է վերաբերվում ցանկացած կոնսոլիդացիայի. «Ամբողջ աշխարհը գնում է կուսակցությունների խոշորացման ճանապարհով: Մենք ողջունում ենք այդ քայլերը: ՀՀԿ-ն չի գնում իր քաղաքական օպոնենտներին խանգարելու ճանապարհով; Շատ ուրախ կլինենք, որ ձեւավորվի իսկապես առողջ եւ կառուցողական ընդդիմություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
հհկ-ն ի դեմս ԷՇարմազանովի, գալուստ ստահակյանի և այլոց, վաղու~ուց ի վեր անցել է կոռեկտության սահմանները` ժողովրդին օտարելով սեփական երկրից….
Դուք փուշ հանող չե’ք, սե’պ խրող եք` ու պիտի հեռանա’ք…..